ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.06.2015 10:30
Մեկը հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի համար նշանակված պատժից խուսափելու համար, երկուսը՝ գողության մեղադրանքով
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Արագած գյուղից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նշանակված պատժից խուսափելու համար:
***
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի «Բոռ-բոռ» հանդամասից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Սուրիկ Ս.-ն, որը հունիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի 4 շենքից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Գևորգ Մ.-ն, որը մայիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և նույն հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: