ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2019 16:05
Միջադեպ բժշկական կենտրոնում
Հունիսի 19-ին, ժամը 18.30-ին, «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ում ծառայություն իրականացնելու ժամանակ ոստիկանության ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ոստիկանին են մոտեցել երկու քաղաքացի և հայտնել, որ նշված Բ/Կ 4-րդ հարկում մոռացել են կանացի պայուսակ:
Շտապելով 4-րդ հարկ` նկատել են կասկածելի պահվածքով մի կնոջ, ում իրերի միջից հայտնաբերել են նշված պայուսակը:
47-ամյա կինը ժամը 19.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Նրա մոտ եղել է գողացված պայուսակը, որի մեջ եղել է 21.820 դրամ, զեղչի քարտեր և դրամապանակ:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: