ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.12.2019 11:45
Հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով

Ոստիկանության Էրեբունու և Բազումի բաժինների ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 30-ին, ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Զոհրաբ Ս.-ին, որը 2018 թ. ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի (Անօրինական միգրացիայի կազմակերպումը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: