ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.02.2015 11:12
Վարձակալը ոչ միայն չի վճարել վարձավճարը, այլև գողացել է տանտիրոջ համակարգիչն ու վաճառել
Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված ահազանգը Մերձավան գյուղի բնակչուհի Գոհար Ա.-ից էր: Վերջինս իր տունը տվել էր վարձակալության, սակայն վարձակալները ոչ միայն չեն վճարել վարձավճարը, այլև տնից գողացել են իր համակարգիչը:
Պարզվել է, որ կինը 2014 թ. նոյեմբերից նշված տունը /բացառությամբ հյուրասենյակը` որտեղ դրված են եղել որդու անձնական իրերը/ վարձակալական հիմունքներով տրամադրել է Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչներ, ամուսիններ Արմենին և Անահիտին: Այս տարվա փետրվարի 5-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նրանք իր որդու սենյակի դռան փականը կոտրելով` գողացել են համակարգիչ:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, փետրվարի 24-ին բաժին բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Արմեն Հ.-ին: Նա խոստովանել է, որ համակարգիչը գողացել և վաճառել է Երևան քաղաքի Մալաթիայի շուկայում:
Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: