ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.09.2019 17:21
Մեքենաներից գողություն կատարողը հայտնաբերվեց
Օգոստոսի 30-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ նույն օրը ժամը 12-ից մինչև ժամը 12.20-ը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, Կիլիկիա թաղամասում կայանված իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայից գողացել են երկու բջջային հեռախոս:
Քրեական հետախույզները համապատասխան միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Լուսինյան փողոցի 31-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 15.30-ին, նա բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա օգոստոսի 30-ին, ժամը 15-ին, մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկի մոտ կայանած «Լեքսուս» մակնիշի մեքենայի սրահից գողացել է բջջային հեռախոս, իսկ օգոստոսի 27-ի առավոտյան բջջային հեռախոս է գողացել Վերֆելի փողոցում կայանած «Մերսեդեսի» սրահից:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր: