ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.11.2019 14:37
Մեքենան ընկել է կամրջից. վարորդը մահացել է
![Մեքենան ընկել է կամրջից. վարորդը մահացել է Մեքենան ընկել է կամրջից. վարորդը մահացել է](/resources/police/img/news/big/1572863928,7835.jpeg)
Նոյեմբերի 1-ին, ժամը 13.48-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա վթար է եղել, ավտոմեքենա է կողաշրջվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 52-րդ կմ-ին Զոդի կամրջից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընկել է. 26-ամյա վարորդ Սուրեն Սահակյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։