ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2019 16:12
Մեքենայից գողության փորձը բացահայտվեց

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.40-ին, Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ մեկ ժամ առաջ Դավիթ Բեկի փողոցում կայանված իր «Մերսեդեսի» ապակին կոտրել ու փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 39-ամյա մի տղամարդ: Բերման ենթարկված տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: