ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.09.2019 16:57
Մեքենայից հեռախոս էր գողացել

Սեպտեմբերի 3-ին, ժամը 16-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Վերֆելի փողոցում կայանված իր «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոսը:
ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի 31-ամյա բնակիչը: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր: