ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.08.2019 15:41
Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց նույն օրը

Օգոստոսի 20-ին, ժամը 10.15-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ գիշերը գողացել են Արամի փողոցում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ամիրյան փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ: Նույն օրը նա բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: