ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.08.2019 17:06
Ոստիկանները բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը

Օգոստոսի 19-ին, ժամը 14.40-ին, ոստիկանություն է զանգահարել Անդրանիկի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի ծածկոցը բացել ու գողացել են շենքի բակում կայանված «Օպելի» մարտկոցը:
Մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Կուրղինյան նրբանցքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ: Իրենց շենքի մոտից նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: