ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.05.2019 17:05
Մեքենայի սրահից կատարված զարդերի գողությունը բացահայտվեց
Մայիսի 5-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ մայիսի 4-ի ժամը 18.50-ից 19.40-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով դուռը բացելով, Դանիել Վարուժան փողոցի 24/1 հասցեում կայանված «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են ոսկյա և ադամանդյա զարդեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Արման Ս.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Արման Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: