ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.10.2019 16:01
Բերման ենթարկված կինը գողացել էր մերսման սարք և օծանելիքներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին Շենգավիթի Մանանդյան փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա մի կնոջ․ կասկածանքը՝ գողություն։ Բերման ենթարկվածը խոստովանել է, որ սեպտեմբերին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում գողացել է մերսող սարք, օծանելիքներ ու այլ ապրանք։ Վնասի չափը պարզվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախապատրաստվում են նյութեր։