ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.04.2018 13:11
Հայտնաբերվեց Մեղրիի մաքսակետում

Ոստիկանության Մեղրիի բաժնի և սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 2.45-ին, Մեղրիի մաքսակետում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Ալի Ա.-ին, որը 2017թ. մարտի 20-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 1-ին մասի մեղադրանքով: