ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.02.2019 11:08
Հետախուզվում էր երկու հոդվածների մեղադրանքով
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 4-ին, ժամը 13.45-ին, կամավոր ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 32-ամյա Գևորգ Բ.-ն, որը 2018 թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի և 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով: