ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.08.2018 15:06
Մեղադրանքը` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում օգոստոսի 28-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/4 շենքի մոտից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արման Խ.-ն, որը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով: