ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.01.2018 10:50
Մեղադրանքը` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 25-ին, ժամը 19.30-ին, Արմավիրի մարզի Բագարան գյուղից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Գարիկ Մ.-ն, որը հունվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: