ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.12.2018 15:42
Մեղադրանքը՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը
«Հետախուզում-2018» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 20-ին, ժամը 02.55-ին, Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Անդրանիկ Ի.-ն, որը դեկտեմբերի 14-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 1-ին մասի մեղադրանքով: