ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.10.2018 14:44
Մեղադրանքը՝ անօրինական միգրացիայի կազմակերպումը

Հոկտեմբերի 14-ին, ժամը 06.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Գառնիկ Հ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 27-ից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի (անօրինական միգրացիայի կազմակերպումը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: