ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2018 12:18
Մեղադրանքը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
«Զինանոց-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները նոյեմբերի 3-ին, ժամը 13.20-ին, Մառի փողոցի 15-րդ շենքի մոտից բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին, որը 2018թ. հոկտեմբերի 10-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով: