ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.02.2019 14:56
Մեղադրանքը՝ կաշառք, յուրացում և պաշտոնական լիազորությունների չարաշահում
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 1-ին, ժամը 06.30-ին, ,ՔՎ քրեական հետախուզության բաժին է ներկայացել 60-ամյա Մարինե Ս.-ն, որը 2018 թ. հուլիսի 23-ից հետախուզվում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 311 հոդվածի (Կաշառք ստանալը) 1-ին մասի, 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի և 3-րդ մասի 1-ին կետի և 308 հոդվածի (Պաշտոնական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքներով: