ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.03.2014 11:35
Մեղադրանքը` ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը բնության հատուկ պահպանվող տարածքներում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 28-ին, ժամը 13.40-ին, բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Ռուստամ Թ.-ն, որը մարտի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը բնության հատուկ պահպանվող տարածքներում:
Կատարվում է քննություն: