ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.05.2015 13:17
Մահվան ելքով պատահար Մեղրի-Երևան ճանապարհին
Մայիսի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 114-րդ կմ-ին «Ջիպ Չերոկի Սպորտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո երկու ավտոմեքենաները գլորվել են աջակողմյան ձորակը:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը` 1964 թ. ծնված Մանվել Շահնազարյանը, մահացել է, իսկ 1981 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: