ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.11.2016 11:47
Վրաերթի ենթարկված 60 և 48 տարեկան տղամարդիկ և 50-ամյա կինը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Նոյեմբերի 8-ին, ժամը 4.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 1-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 23-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Խորենացու փողոցի թիվ 11 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: