ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2019 11:31
Հետախուզվողը գտնվում է քննչական մեկուսարանում
Ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 29-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվող 20-ամյա Աշոտ Բ.-ն 2018թ. դեկտեմբերի 30-ից գտնվում է Արցախի Հանրապետության ՔԿՎ քննչական մեկուսարանում, որի մասին հունիսի 4-ին ստացվել է համապատասխան գրություն: