ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.09.2018 12:45
Հետախուզվողը հայտնաբերվեց Երևանի հիվանդանոցներից մեկում

Սեպտեմբերի 3-ին, ժամը 12.35-ին, քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող թիվ 1 համալսարանական հիվանդանոցում հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով 2017թ. մայիսի 16-ից հետախուզման մեջ գտնվող, 1992 թ. ծնված Նարեկ Թ.-ին: