ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.03.2015 09:32
Մարտի 8-ին կանեփ է քաղել
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Նալբանդյան փողոցից, թմրամիջոց գործածելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 1.3 գ կանեփանման զանգված:
Անդրանիկ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը 2015 թ. մարտի 8-ին քաղել է Սևան քաղաքի դպրոցներից մեկի դիմաց գտնվող դաշտամիջյան հատվածից՝ ծխելու եղանակով գործածելու նպատակով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: