ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.12.2018 11:08
Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու համար

«Հետախուզում-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 5-ին, ժամը 10.20-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 19-ամյա Գառնիկ Մ.-ն, որը մայիսի 5-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով: