ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.03.2013 16:00
Մարմնական վնասվածք պատճառողը հայտնաբերվել է
Հունվարի 1-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ուսահոդի շրջանի կտրած-ծակած և որովայնի առաջնային պատի թափանցող կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Ռոբերտ Դ.-ն՝ հայտնելով, որ կատարվածի մասին ոչինչ չի հիշում:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ռոբերտ Դ.-ին վնասվածքները պատճառել է Երևան քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Գևորգ Գ.-ն, որը մարտի 19-ին, ժամը 01.00-ին, Կոմիտասի պողոտայում գտնվող սրճարաններից մեկից բերման է ենթարկվել բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է: