ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.09.2019 18:12
Մարաշի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, բազմադրվագ գողությունների կասկածանքով, Վարդաշենի 6-րդ փողոցից բաժին ներկայացրին երկու անչափահասի, որոնցից մեկը` Կոտայքի մարզի, մյուսն Ավան-Առինջի բնակիչ է:
Ձեռնարկված համալիր հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են, որ նրանք սեպտեմբերի 11-ին Սայաթ-Նովա փողոցում գործող գեղեցկության սրահից 100 դոլար և 40.000 դրամ են գողացել, սեպտեմբերի 24-ին Չարենցի փողոցի պատճենահանման կետից` բջջային հեռախոս և էլեկտրոնային կրիչներ: Նույն օրը Արշակունյաց պողոտայում գործող ավտոլվացման կետից և Տերյան փողոցում գտնվող մսամթերքի կրպակից մետաղադրամներ էին հափշտակել:
Կասկածվողները տվել են խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: