ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.02.2019 13:05
Մարաշի ոստիկանները հերթական բնակարանային գողությունն են բացահայտել
Փետրվարի 19-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 41-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բնակարանի դուռը բացելով, գողացել են 2 գորգ, մանկական իրեր, մահճակալ, ոսկյա զարդեր, հեռուստացույցի տակդիր և այլ իրեր:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 09.00-ին, ներկայացել է բաժանմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: