ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.09.2016 18:22
Մասնագիտական պարապմունք ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 7-ին ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների պետերը:
Թեմաներն էին՝ ոստիկանության ստորաբաժանումների հերթապահ մասերի եւ հերթապահ ծառայությունների գործունեությունը եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրումը:
Հունան Պողոսյանն անդրադարձավ ստորաբաժանումների աշխատանքի արդյունքներին՝ հատկապրես ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:
Այնուհետեւ ներկայացվեցին օրակարգում ընդգրկված հարցերը, դրանց ուղղությամբ կատարված աշխատանքները, խնդրո առարկա ոլորտների առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու թերացումները:
Առաջադրված խնդիրների քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: