ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.08.2018 16:09
Մասիսում տղամարդը կամավոր հանձնել է զինամթերք
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 30-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1972 թ. ծնված Էդգար Մ.-ն և հայտնել, որ զենք-զինամթերք ունի և ուզում է կամավոր հանձնել:
Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 01.05-ին, Էդգար Մ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ առանց պահունակի, ինքնաձիգի 2 պահունակ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 333 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 4 նռնակ՝ առանց պայթուցիչների, և նռնակի 5 պայթուցիչ ու հայտնել, որ դրանք պատկանում են իրեն, ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելուց հետո 1994 թ. վերադառնալով այնտեղից է բերել: