ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.03.2019 17:02
Մասիսում ավտոմեքենաներից կատարված գողությունները բացահայտվեցին
Մարտի 18-ին, ժամը 10.14-ին, ոստիկանության Մասիսի բաժնում 63-ամյա մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ մարտի 17-ի ժամը 19.00-ից մարտի 18-ի ժ.08.30-ն ընկած ժամանակահատվածում, շենքի բակում կայանված իր «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը բացելով՝ գողացել են էլեկտրական մարտկոցը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 19-ին, ժամը 13.04-ին, գողություն կատարելու կասկածանքով, Մասիսի բաժին է հրավիրվել 1993 թ. ծնված Սարգիս Հ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել է գողացված մարտկոցը:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 18-ին, ժամը 14.46-ին, մի երիտասարդից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 02.00-ից 07.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Մասիս կայարանի Գործարանային փողոցում կայանված իր «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից՝ սրահից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է 200.000 դրամ, ԱՊՊԱ պայմանագրի պատճենը, 5 կգ-ոց գազի բալոնը և ավտոռադարը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1993 թ. ծնված Սարգիս Հ.-ն և 1991 թ. ծնված Խաչատուր Դ.-ն:
Նրանք հրավիրվել են Մասիսի բաժին, որտեղ Սարգիս Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: