ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.05.2019 17:41
Մասիսի ոստիկանները ապօրինի զենք պահելու կասկածանքով Նոր Խարբերդից բերման են ենթարկել քաղաքացու
Մայիսի 30-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ապօրինի զենք պահելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել Նոր Խարբերդ գյուղի 60-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ տանն ունի ապօրինի «ԻԺ 48 Ե» տիպի 12 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, որն էլ ներկայացրել է Մասիսի բաժին՝ 5 փամփուշտների հետ միասին:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: