ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.07.2019 13:01
Մասիսի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վայոց ձորում

Ոստիկանության Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզային վարչությունների, ոստիկանության Վայքի և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 25-ին, ժամը 20.30-ին, Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից, ժամը 23.00-ին, ոստիկանության Գավառի բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Արամայիս Ա.-ն, որը ոստիկանության Մասիսի բաժնի կողմից մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով: