ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.11.2016 16:14
Մայրը հանձնեց զոհված որդու զենք-զինամթերքը
Նոյեմբերի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, 1947 թ. ծնված Էմմա Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է ձեռքի 2 նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 232 փամփուշտ և «Տրոտիլ» պայթուցիչ:
Կինը հայտնել է, որ խորդանոցում պատահաբար հայտնաբերած զենք-զինամթերքը պատկանել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած և 1994 թվականին զոհված որդուն: