ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.09.2018 12:46
Մահվան ելքով պատահար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել դաշտը. 29-ամյա Ջանիկ Մխիթարյանը տեղում մահացել է, իսկ 27-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ պարզելու ում կողմից է վարվել մեքենան։
Կատարվում է քննություն։