ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.03.2018 17:24
Մահվան ելքով պատահար Բագրատաշեն-Պտղավան ճանապարհին

Մարտի 12-ին, ժամը 6.20-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսատուն չհասած` դիակ է ընկած:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը 1957 թ. ծնված Զաքար Գրիգորյանն է:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են վնասվածքներ:
Պարզվել է, որ մարտի 12-ին, ժամը 3.30-ից 6.00-ն ընկած ժամանակահատվածում, Բագրատաշեն-Պտղավան ճանապարհի 1-ին կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Զ.Գրիգորյանը վրաերթի է ենթարկվել և մահացել:
Կատարվում է քննություն: