ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.06.2019 14:21
Մահվան ելքով պատահար Շահումյան գյուղում. դեպքի վայրում հրացան է հայտնաբերվել

Հունիսի 6-ին, ժամը 04.10-ի սահմաններում, 1985 թ. ծնված Էդգար Ղազարյանի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան գյուղի Ե.Կարապետյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև էլեկտրասյանը և գլխիվայր շրջվելով՝ ամբողջությամբ այրվել է:
Է. Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 05.10-ին գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոմեքենայից մոտ 2 մետր հեռավորության վրա գետնին հայտնաբերվել է «ՏՈԶ 34 P» տիպի կիսայրված, սևացած որսորդական հարթափող հրացան:
Հայտնաբերվածը քննիչի կողմից փաթեթավորվել և կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Կատարվում է քննություն: