ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.09.2017 11:04
Մահվան ելքով պատահար Աճառյան փողոցում. «Հոնդա»-ի վարորդը ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել
Սեպտեմբերի 5-ին, ժամը 12.30-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 42 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 2006 թ. ծնված Լարիսա Մկրտչյանը տեղում մահացել է:
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 27-ամյա երիտասարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Աճառյան փողոցի թիվ 42 հասցեի մոտ իր «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով, հետադարձ կատարելիս, խոչընդոտել է «Համեր»-ի երթևեկությանը, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մանևրել է և դուրս գալով հանդիպակաց գոտի՝ բախվել է «Օպել» և «Նիսան» ավտոմեքենաներին, իսկ ինքը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
«Հոնդա»-ի վարորդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: