ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.07.2014 11:35
Մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել և խոստովանել է
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 18-ին, ժամը 13.45-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 32 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Ռաֆայելյանին, որը ուժգին հարվածից շպրտվել և ընկել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Ա. Ռաֆայելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Նույն օրը, ժամը 16.30-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին էր ներկայացել 1969 թ. ծնված Կարեն Պ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում` հուլիսի 19-ին, ժամը 13.45-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Հայկ Գ.-ն և հայտարարել, որ իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել Ս. Ռաֆայելյանին, որին շտապօգնության ավտոմեքենայով ուղեկցել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ դեպքի ժամանակ ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել այլ համարանիշեր:
Քննությունը շարունակվում է: