ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.06.2019 13:14
Պատահարից օրեր անց տարեց տղամարդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 11-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 56-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Հունիսի 20-ին ուղևորներից մեկը՝ 1936 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։