ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.04.2018 18:23
Պատահար Երևան-Սևան ճանապարհին. «Մերսեդես»-ի վարորդը մահացել է

Ապրիլի 14-ին, ժամը 7.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի վարորդը` 1981 թ. ծնված Արսեն Մարտիրոսյանը, տեղում մահացել է, շտապօգնության խումբը «աջ ծնկան հոդի սալջարդ` հարցականով» ախտորոշմամբ տեղում բուժօգնություն է ցուցաբերել «ԶԻԼ»-ի ուղևորին, նույն օրը բուժօգնության է դիմել նաև «ԶԻԼ»-ի վարորդը:
Կատարվում է քննություն: