ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.12.2012 11:24
Մահացել է տանը բռնկված հրդեհից
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կաքավասար գյուղի բնակիչ, 1922 թ. ծնված Եղսաբետ Առաքելյանը տանը հրդեհից մահացել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, միայնակ բնակվող Ե. Առաքելյանը մահացել է տան փայտի վառարանից հատակը և բազմոցը այրվելու հետևանքով:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 11.15-ին, բնակիչների ուժերով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: