ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.07.2014 13:00
Մահացել են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով
Հուլիսի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել 1938 թ. ծնված Մարգո Յավրյանին վրաերթի ենթարկելու և նրան մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնից հաղորդում է ստացվել, որ հուլիսի 14-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Մ. Յավրյանը գիտակցության չգալով` նշված բուժկենտրոնում մահացել է:
***
Հունիսի 30-ին հաղորդվել էր Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Հուլիսի 14-ին, ժամը 17.30-ին, Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ 1991 թ. ծնված Սեդա Ավագյանը հիվանդանոցում մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է: