ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.11.2018 10:58
Պատահարից մեկ օր անց «Մերսեդես»-ի վարորդը հիվանդանոցում մահացավ

Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 6-ին, ժամը 09.30-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար էին բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նոյեմբերի 7-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես»-ի վարորդը՝ 1957 թ. ծնված Ստեփան Շահնազարյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։