ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.12.2017 16:50
Պատահար Վանաձորում. ուղևորուհին մահացել է

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «ԳԱԶ-311000» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53-14» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը վթարի պահին գտնվել է մեքենայի խցիկում:
Վարորդները և «ԳԱԶ-311000»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը` 1978 թ. ծնված Հեղինե Քոչինյանը, հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
Կատարվում է քննություն: