ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.09.2019 18:04
Մալաթիայի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ բջջային օպերատորներից մեկի սպասարկման և վաճառքի սրահում գողություն է կատարվել։ Անհայտ անձը գաղտնի հափշտակել էր ժամացույց։ Մալաթիայի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը և դեպքից ժամեր անց հայտնաբերեցին Երևանի բնակիչ, 28-ամյա կասկածվողին։ Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։ հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ նա այդ օրը գողություն է կատարել նաև նույն բջջային օպերատորի մեկ այլ մասնաճյուղից։
Հանգամանքները պարզվում են, գողոնը հայտնաբերելու միջոցառումներն էլ՝ շարունակվում։