ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.11.2019 14:54
Մալաթիայի ոստիկանները հայտնաբերեցին ծեծի համար հետախուզվողի

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նոյեմբերի 2-ին, ժամը 11.45-ին, Երևանի Ռ.Մելիքյան և Օտյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 31-ամյա Դավիթ Պ.-ին, որը հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: