ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.05.2017 10:09
«Ոստիկանության էթիկա և մարդու իրավունքներ՝ մասնագիտական չափորոշիչների ապահովում և կարգուկանոնի արդյունավետ պահպանում» թեմայով սեմինար-քննարկում՝ Ծաղկաձորում

ՀՀ ոստիկանության և Եվրոպայի Խորհրդի Քարտուղարության համագործակցության շրջանակներում` մայիսի 17-ից 18-ը Ծաղկաձորում անցկացվեց «Ոստիկանության էթիկա և մարդու իրավունքներ՝ մասնագիտական չափորոշիչների ապահովում և կարգուկանոնի արդյունավետ պահպանում» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարի նպատակն էր՝ ընդգծել ոստիկանության դերը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:
Միջոցառումն անցկացնելու նպատակով Երևան էին ժամանել ԵԽ ոստիկանական ծրագրերի խորհրդատու Գերհարդ Գրեներոնը, Հյուսիսային Իռլանդիայի հակասությունների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն դոկտոր Մայքլ Բոյլը, Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնաթող գլխավոր տեսուչ Ժան Կլոդ Վուլիեղմը: ՀՀ ոստիկանությունից սեմինարին մասնակցում էին կենտրոնական ապարատի ու մարզային ստորաբաժանումների 25 ծառայողներ:
Սեմինարի ընթացքում ԵԽ փորձագետները ներկայացրին մարդու իրավունքների և ոստիկանական էթիկայի վերաբերող եվրոպական երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Հյուսիսային Իռլանդիայի փորձը և ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքը տվյալ բնագավառում:
Սեմինարի ավարտին ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը և ԵԽ ոստիկանական ծրագրերի խորհրդատու Գերհարդ Գրեներոնը սեմինարի մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր:
Սեմինարն անցավ կառուցողական և արդյունավետ քննարկումների մթնոլորտում: